ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայրենիքի փրկության շարժումը դիմել է ոստիկաններին

Հայրենիքի փրկության շարժումը դիմել է ոստիկաններին
08.12.2020 | 16:21

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել՝ դիմելով ոստիկաններին: Շարժման անդամներն ակնկալում են, որ ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված օրինականության սկզբունքին, չի խոչընդոտի միջոցառումների իրականացմանը և առաջնորդվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ` իր իրավասությունների սահմաններում կաջակցի հավաքին:

Հայրենիքի փրկության շարժումից հայտնում են նաև, որ ցանկացած ապօրինության պատասխանատվություն կրելու է բացառապես իշխանությունը:
«Հարգարժա՛ն ՀՀ ոստիկաններ,
Հայրենիքի փրկության շարժումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին տվել էր ժամանակ մինչև այսօր 12:00-ն իր հրաժարականը ներկայացնելու համար:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հրաժարական չներկայացնելով պայմանավորված՝ հնարավոր են ինչպես ինքնաբուխ, այնպես էլ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կողմից շտապ հավաքների անցկացում և իրականացում:
Ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված օրինականության սկզբունքին, չի խոչընդոտի այդ միջոցառումների իրականացմանը և առաջնորդվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ` իր իրավասությունների սահմաններում կաջակցի հավաքին:


Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի՝ հավաքների մասնակիցների իրավական աջակցման և օգնության տրամադրման թեժ գծի հեռախոսահամարը` 043 20 05 97, որը շարունակում է գործել 24 ժամ:
Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում մամուլում շրջանառվող այն տեղեկությունների վրա, որ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ պատրաստվում են կազմակերպել սադրանքներ և կանխամտածված քաղաքացիական բախումներ, ինչի առնչությամբ հայտնում ենք, որ ցանկացած ապօրինության պատասխանատվություն կրելու է բացառապես իշխանությունը:


Իրավական պետությունն այլընտրանք չունի», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 4472

Մեկնաբանություններ